8 նոր դեպք. Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 54-ի - RadioVan.fm

Онлайн

8 նոր դեպք. Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 54-ի

2020-06-02 20:48 , Общество, 1291

8 նոր դեպք. Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 54-ի

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Այս մասին հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նշվում է, որ նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը 54 է, որից 26-ն արդեն առողջացել են:

Հայկական երկրորդ հանրապետությունում մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Лента

Рекомендуем посмотреть