ՀՀ-ում այսօրվանից արգելվում է ՊՇՌ թեստավորումը տեխնիկական բավարար հագեցվածություն չունեցող լաբորատորիաներում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում այսօրվանից արգելվում է ՊՇՌ թեստավորումը տեխնիկական բավարար հագեցվածություն չունեցող լաբորատորիաներում

2020-06-03 15:52 , Политика, 1213

ՀՀ-ում այսօրվանից արգելվում է ՊՇՌ թեստավորումը տեխնիկական բավարար հագեցվածություն չունեցող լաբորատորիաներում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի՝ նախօրեին ստորագրած որոշմամբ՝ այսօրվանից Հայաստանի ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ:

Սահմանվում է, որկորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են առողջապահության նախարարի հրամանով: Ըստ որոշման, COVID-19-ի ախտորոշման նպատակով, ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Որոշմամբ սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։ Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ։

Лента

Рекомендуем посмотреть