Վիգեն Սարգսյան. Զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ եւ ամսական 300 հազար դրամ կստանան - RadioVan.fm

Онлайн

Վիգեն Սարգսյան. Զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ եւ ամսական 300 հազար դրամ կստանան

2016-11-10 23:55 , Общество, 861

Վիգեն Սարգսյան. Զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ եւ ամսական 300 հազար դրամ կստանան

Մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ եւ ամսական 300 հազար դրամ կստանան: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը հավանություն է ստացել նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: Միջոցները կստանան զինծառայողների ծնողները եւ երեխաները, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան եղբայրները, քույրերը:

Նախարարի խոսքով՝ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսականբ միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որտեղ կհավաքվեն պետության եւ հասարակության միջոցները:

Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ֆոնդին ամսական հազար դրամ կվճարի: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, ԿԲ-ն եւ Հոգաբարձուների խորհուրդը: Կառավարման ծախսերը չպեք է գերազանցեն ակտիվների 0.5 տոկոսը, իսկ ակտիվների կառավարման ծախսերը՝ 2 տոկոսը:

ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հայտնել էր, որ առնվազն 5 տարի անվճար կկառավարի ֆոնդը:

Лента

Рекомендуем посмотреть