Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել վրաերթի ենթարկված 5-ամյա գորիսեցուն. փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է - RadioVan.fm

Онлайн

Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել վրաերթի ենթարկված 5-ամյա գորիսեցուն. փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է

2020-06-03 16:38 , Общество, 1389

Սանավիացիոն ուղղաթիռը Երևան է հասցրել վրաերթի ենթարկված 5-ամյա գորիսեցուն. փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Այդ մասին հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գեւորգ Դերձյանը՝ նշելով, որ փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

«Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն»,-շեշտում է Գևորգ Դերձյանը:

Հիշեցնենք՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայության ստեղծման մասին հայտարարվեց 2019-ի ապրիլի 7-ին, Հայաստանը դարձավ պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություն մատուցող ուղղաթիռ գործարկող տարածաշրջանի երկրներից առաջինը։

Սանավիացիայի ուղղաթիռն իր առաքելության շրջանակում առաջին թռիչքը կատարեց հաջորդ իսկ օրը՝ 2019-ի ապրիլի 8-ին՝ հանրապետության հեռավոր մարզից Երևան հասցնելով վթարի հետևաքով բազմակի վնասվածքներ ստացած 13-ամյա երեխային։

Лента

Рекомендуем посмотреть