Այսօրվանից անձնագրայինները, ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից անձնագրայինները, ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

2020-06-03 16:39 , Общество, 1383

Այսօրվանից անձնագրայինները, ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Շեշտվում է՝ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։

Лента

Рекомендуем посмотреть