«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար». «Գլորիա» կարի ֆաբրիկան 3 օրով փակվում է - RadioVan.fm

Онлайн

«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար». «Գլորիա» կարի ֆաբրիկան 3 օրով փակվում է

2020-06-03 17:27 , Общество, 399

«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար». «Գլորիա» կարի ֆաբրիկան 3 օրով փակվում է

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօրվանից 72 ժամով դադարեցվում է Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքը. շուրջ 2 600 աշխատակից ունեցող ֆաբրիկայում կորոնավիրուսային հիվանդության մոտ 3 տասնյակ հաստատված դեպքեր կան:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակած լուսանկարով ուշադրություն էր հրավիրել փաստի վրա, թե ինչպես են աշխատակիցները ֆաբրիկա տեղափոխվում:

«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,-գրել էր նա։

Կարի ֆաբրիկայի 3-օրյա փակման մասին հայտնել էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ հունիսի 2-ի դրությամբ Լոռու մարզում գրանցված է կորոնավիրուսով հիվանդացության 96, մահվան՝ 1 դեպք:

«Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների և ընկերների կյանքը»,-գրել էր մարզպետը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть