«Մեզ հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն, բացահայտվեց հրեշավոր իրականություն». Փաշինյանը՝ կանոնների խախտման դեպքերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեզ հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն, բացահայտվեց հրեշավոր իրականություն». Փաշինյանը՝ կանոնների խախտման դեպքերի մասին

2020-06-03 20:57 , Политика, 1250

«Մեզ հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն, բացահայտվեց հրեշավոր իրականություն». Փաշինյանը՝ կանոնների խախտման դեպքերի մասին

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է լարվել»,-այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշատակելով կորոնավիրուսային հիվանդության՝ վերջին մեկ օրում հաստատված 515 նոր դեպքի փաստը:

Փաշինյանն ընդգծեց, որ վերջին օրերի թվաբանությունը իրեն հասկանալի չէր, քանի որ հակահամաճարակային կանոնների պահպանումը, ըստ ունեցած քննարկումների, պետք է նպաստեր համաճարակի նոր դեպքերի նվազմանը: Եվ, քանի որ, պատճառների մասին պետական մարմինների զեկույցները վարչապետին չի բավարարել՝ փորձել է իրավիճակը պարզել իր համար վստահելի եղանակով՝ ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով՝ խնդրելով վերջիններին բացահայտել հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին:

«Այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ:

Կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հանրային վերահսկողության գործընթացի շնորհիվ երեկվանից հասկացել են խնդրի պատճառը:

«Երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում՝ համարում եմ, որ այսօր մեզ հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն, որովհետև օրվա ընթացքում, համատեղ աշխատանքի արդյունքում տեսանք կարգապահության որոշակի փոփոխություն»-հավելեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ առցանց բրիֆինգին մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրել էր հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել իր ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այսօր արդեն նա, պարբերաբար, հրապարակեց քաղաքացիների ուղարկած՝ դիմակների, ձեռնոցների կրման, սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտումները փաստող նկարներ՝ խնդրելով շարունակել հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել սեփական ֆեյսբուքյան էջում։

Лента

Рекомендуем посмотреть