Էջմիածնի քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ օգնության խնդրանքով - RadioVan.fm

Онлайн

Էջմիածնի քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ օգնության խնդրանքով

2020-06-04 18:17 , Общество, 388

Էջմիածնի քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ օգնության խնդրանքով

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է քաղաքի բնակիչներին՝ խնդրելով նրանց օգնությունը հրավառությունների հեղինակներին բացահայտելու գործում։

«Վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը:

Եթե հրավառության հեղինակները ձեր հարևաններն ու ծանոթներն են կամ պարզապես գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել դրա հասցեն կամ մոտավոր վայրը: Տվյալները պարզապես ուղարկվելու են ոստիկանություն՝ դրանց ընթացք տալու նպատակով, իսկ հայտնողի անունը որևէ կերպ չի հանրայնացվելու»,-գրել է Դիանա Գասպարյանը:

Лента

Рекомендуем посмотреть