Երևանցիները կարող են անվճար փոխանակել իրենց սովորական լամպերը LED-երով - RadioVan.fm

Онлайн

Երևանցիները կարող են անվճար փոխանակել իրենց սովորական լամպերը LED-երով

2017-10-23 17:34 , Общество, 1091

Երևանցիները կարող են անվճար փոխանակել իրենց սովորական լամպերը LED-երով

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մեկնարկում է տեղեկատվական նոր արշավ՝ «Նոր լույսի ներքո» խորագրով: Ակցիայի շրջանակում Երևանի բնակիչները այսօրվանից սկսած մեկ շաբաթվա ընթացքում կարող են սովորական լամպերն անվճար փոխանակել LED լուսադիոդային լամպերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Բանախոսն ընդգծել է, որ ակցիայի նպատակն է իրազեկել սովորական լամպերը LED լամպերով փոխանակելու հնարավորության մասին, ինչի շնորհիվ կարելի է 8 անգամ տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսը:

Ցանկացողները կարող են սովորական լամպերը փոխանակել հատուկ տաղավարներում, որոնք հոկտեմբերի 23–25–ը գործելու են Հյուսիսային պողոտայում և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, իսկ հոկտեմբերի 26–ին և 27–ին` Գարեգին Նժդեհի հրապարակում և Նոր Նորքի 2–րդ զանգվածում։

Տաղավարները գործելու են ժամը 12։00–ից մինչև 20։00–ն։

Ակցիայի շրջանակում նախատեսվում է փոխանակել 2800 լամպ։

«Նոր լույսի ներքո» ակցիան անցկացվում է ՄԱԿի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

Лента

Рекомендуем посмотреть