195 նոր դեպք, ևս 85 ապաքինված, 11 նոր մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

195 նոր դեպք, ևս 85 ապաքինված, 11 նոր մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-08 14:09 , Общество, 1295

195 նոր դեպք, ևս 85 ապաքինված, 11 նոր մահ. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 13 325-ի, բուժվածներինը՝ 85-ով՝ դառնալով 4 099, արձանագրվել է մահվան ևս 11 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 211-ի: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ, սակայն «այլ հիվանդություններից» մահացած անձանց թիվը 72 է:

Ինչ վերաբերվում է 11 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8943 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70 000 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть