«Մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է վերանայենք». Փաշինյանն ու ընտանիքը ապաքինվել են - RadioVan.fm

Онлайн

«Մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է վերանայենք». Փաշինյանն ու ընտանիքը ապաքինվել են

2020-06-08 15:02 , Политика, 1147

«Մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է վերանայենք». Փաշինյանն ու ընտանիքը ապաքինվել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է լիարժեք աշխատանքի, նա և ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից:

«Սիրելի հայրենակիցներ.

Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,-գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ իր և ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին վարչապետը հայտարարել էր 7 օր առաջ՝ հունիսի 1-ին՝ իր տարեդարձի օրը: Փաշինյանը նշել էր, որ վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում:

«Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է շատ իմ մեջ, և համոզմունք կա, որ էդ դեպքի հետ է կապված, մանավանդ որ խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի, արձանագրեցի այդ բաժակը առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ: Իհարկե, հետագայում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել, և այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատվել է նրա մոտ նույնպես դրական»,-ընդգծել էր վարչապետը՝ վստահեցնելով, որ թե՛ ինքը և թե՛ ընտանիքի անդամները թեթև են տանում հիվանդությունը, ախտանիշներ չունեն:

Лента

Рекомендуем посмотреть