ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ԳՇ պետերը փոխվում են. Փաշինյանի առաջարկով նախագահը ստորագրել է հրամանագրերը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ԳՇ պետերը փոխվում են. Փաշինյանի առաջարկով նախագահը ստորագրել է հրամանագրերը

2020-06-08 17:51 , Политика, 1722

ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ԳՇ պետերը փոխվում են. Փաշինյանի առաջարկով նախագահը ստորագրել է հրամանագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մի շարք կարևոր որոշումներ» է կայացրել:

Այդ մասին գործադիրը հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա ստորագրել է Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին հրամանագրերը:

Նախագահի ստորագրած այլ հրամանագրերով՝ Արման Սարգսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանը:

Նախագահի հրամանագրերով՝ Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում՝ 5 տարի ժամկետով, կփոխարինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը:

Лента

Рекомендуем посмотреть