Փաշինյանը նորանշանակ ոստիկանապետի առաջնային խնդիրը համարում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը նոր լիցք տալը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը նորանշանակ ոստիկանապետի առաջնային խնդիրը համարում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը նոր լիցք տալը

2020-06-09 15:36 , Политика, 1031

Փաշինյանը նորանշանակ ոստիկանապետի առաջնային խնդիրը համարում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը նոր լիցք տալը

«Վերջին 3 ամիսներին ոստիկանությունը շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա»,-ոստիկանության ղեկավար կազմին նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար։

Փաշինյանն ընդգծել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է:

Նա նորանշանակ ոստիկանապետի ամենաառաջին խնդիրը համարում է ոստիկանությանն այդ էներգիան հաղորդելը և նոր լիցք տալը հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համավարակը ժամանակավոր է, և «այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть