Ամեն ինչ անելու եմ, որ տեղական ավիափոխադրող ունենանք. նախարար Պապիկյանը վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

Ամեն ինչ անելու եմ, որ տեղական ավիափոխադրող ունենանք. նախարար Պապիկյանը վստահեցրել է

2020-06-10 15:27 , Политика, 984

Ամեն ինչ անելու եմ, որ տեղական ավիափոխադրող ունենանք. նախարար Պապիկյանը վստահեցրել է

Գո՞հ է, արդյոք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատանքներից. հարցն այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Սուրեն Պապիկյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«2019-ը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը Հայաստան և մատչելի ուղետոմսով ապահովել մեր քաղաքացիների ելքը դեպի եվրոպական երկրներ»,-ի պատասխան ասաց Պապիկյանն ու անդրադառնալով Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում հայտնվելու հանգամանքին՝ նշեց՝ այդ խնդիրը մեկ օրում չէ, որ առաջացել է և, ամենևին, 2019-ի արգասիքը չէ:

«Իհարկե, այդ մասով մտահոգություն կա, և եթե հնարավոր լիներ խուսափել, ցանկալի կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում նախկինում արված ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,- ընդգծեց Ս.Պապիկյանը՝ հայտնելով, որ իրենց առջև խնդիր է դրված առաջիկայում ամուր հիմքերի վրա դնել Քաղավիացիան, ունենալ տեղական ավիափոխադրող։

«Ես դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որ սեփական ավիացիա ունենանք: Խոսքն իրական, ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված ու արհեստական ձևավորված ավիափոխադրողի մասին է»,-ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ երկու տարում հնարավոր է իրականացնել այդ ծրագիրը»:

Խորհրդարանում այս և 2019 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть