Երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում

2016-11-10 23:35 , Общество, 842

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում

2016 թվականի նոյեմբերի 11-ից Երեւան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:

«Փոփոխության հետևանքով Հալաբյան փողոցով նշված խաչմերուկ մոտեցող հատվածներում երկու կողմերից հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 4-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարգարյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ստորեւ փոփոխությունները՝ պատկերավոր.

Лента

Рекомендуем посмотреть