Հայկական կողմը կորուստներ չունի. Դ. Բաբայան - RadioVan.fm

Онлайн

Հայկական կողմը կորուստներ չունի. Դ. Բաբայան

2016-11-11 20:55 , Общество, 976

Հայկական կողմը կորուստներ չունի. Դ. Բաբայան

Անցած գիշեր եւ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացած սադրիչ գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը սահմանին այն է, ինչ եղել է մշտապես, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում: Նրանք շատ ավելի մեծ տրամաչափի զինտեխնիկայով էլ են կրակել։ Կրակել են անգամ 120 մմ անոց հրազենով: Մեր տղաները ամուր են, հիմա շատ կարևոր է, որ թիկունքը եւս ամուր լինի: Նման գործողություններով հակառակորդը շատ հաճախ հենց նպատակ ունի թիկունքում խուճապ առաջացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

Лента

Рекомендуем посмотреть