Հակառակորդն արկակոծում է ՊԲ մարտական դիրքերը - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդն արկակոծում է ՊԲ մարտական դիրքերը

2016-11-11 19:55 , Общество, 790

Հակառակորդն արկակոծում է ՊԲ մարտական դիրքերը

«Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ»,-ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում:

«Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը»,- փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Лента

Рекомендуем посмотреть