Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց․ ԶԼՄ-ներ - RadioVan.fm

Онлайн

Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց․ ԶԼՄ-ներ

2016-11-14 17:55 , Политика, 825

Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։ Այս մասին գրում է Christian Times Newspaper թերթը։

Պարբերականը հրապարակել է հայցի դիմումը, որը նոյմեբերի 10-ին իբրև թե ներկայացվել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան։ Տեղեկատվության համաձայն՝ ամուսնալուծության պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»։

CTN հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնն առանձին ապրելու և համատեղ ունեցվածքը կիսելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո։ Նշվում է, որ երկար ժամանակ է, ինչ զույգին կապում են միայն գործնական հարաբերությունները, իսկ ընտրություններում պարտվելուց հետո Հիլարին կարող է պաշտոնապես հրաժեշտ տալ Քլինթոնին։ Քլինթոնների ընտանիքն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել տեղեկատվությունը։Հիշեցնենք, որ Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975թ․ հոկտեմբերի 11-ին։

Лента

Рекомендуем посмотреть