Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

2020-06-16 18:15 , Политика, 1075

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահն էր 2008 թվականից։ Այդ պաշտոնում 12 տարի նախագահած Ջավադյանին այժմ փոխարինում է այս տարվա ապրիլի 17-ին Ազգային Ժողովում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրված Մարտին Գալստյանը։

Նորընտիր նախագահը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացվել երեկ՝ հունիսի 15-ին։ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով Արթուր Ջավադյանին կատարած աշխատանքի ու ներդրման համար՝ ընդգծել էր, որ նրա հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть