Դիմակի, թե՝ առանց՝ ոստիկանությունը անցորդներին անձնագրի ներկայացման պահանջ է ներկայացնում - RadioVan.fm

Онлайн

Դիմակի, թե՝ առանց՝ ոստիկանությունը անցորդներին անձնագրի ներկայացման պահանջ է ներկայացնում

2020-06-17 16:45 , Право, 1865

Դիմակի, թե՝ առանց՝ ոստիկանությունը անցորդներին անձնագրի ներկայացման պահանջ է ներկայացնում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի ծառայողները արտակարգ ծառայություն են իրականացնում Երևանում և ՀՀ ողջ տարածքում։ Իրավապահները դիմակներ կրող կամ առանց դիմակի անցորդներից հետաքրքրվում են՝ արդյո՞ք առկա է նրանց մոտ անձը հաստատող փաստաթուղթ։

Եթե անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական, բացակայում է՝ ոստիկանները վարչական իրավախախտման մասին երկու արձանագրություն են կազմում։

Եթե քաղաքացին չի ունենում և´ դիմակ, և´ անձը հաստատող փաստաթուղթ, նրա նկատմամբ երկու վարչական արձանագրություն է կազմում։

Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀ պարետի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ նախօրեին կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ քաղաքացիներն այսօրվանից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ինչպես հստակեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշումն ընդունվել է հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ այս օրերին դիմակների կրումը հանրային փակ և բաց վայրերում պարտադիր է, պահանջը խախտողների համար վարչական պատասխանատվություն է սահմանված, տուգանքի սահմանաչափը 10 000 դրամ է։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօր կատարած դիտարկման համաձայն՝ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть