ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները

2020-06-19 16:47 , Политика, 920

ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

«Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարևորագույն հարցեր։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս կարևորել է նախարար Բադասյանի հետ հանդիպումը և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։

Ռուստամ Բադասյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։ Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության ստեղծման աշխատանքներին, նախարարը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ներկայում մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, իսկ Ծառայության ստեղծման նախնական հայտարարությունից հետո հետաքրքրվածների թիվը ոգևորող է»,-մանրամասնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Лента

Рекомендуем посмотреть