Ժամկետային զինծառայողներին անվճար տրվող ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում ժամկետային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: