Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները - RadioVan.fm

Онлайн

Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները

2016-11-15 14:35 , Общество, 951

Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր է իրականացվում: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական և մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով առգիծ հարցաթերթը:

Հարցաթերթը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝

https://www.survio.com/survey/d/E1E3W6R8M8N2A8B5P

Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:

Лента

Рекомендуем посмотреть