Բակում դիմակ չկրելու համար վերջին 10 օրվա ընթացքում 1264 մարդ է տուգանվել - RadioVan.fm

Онлайн

Բակում դիմակ չկրելու համար վերջին 10 օրվա ընթացքում 1264 մարդ է տուգանվել

2020-06-23 18:38 , Право, 1298

Բակում դիմակ չկրելու համար վերջին 10 օրվա ընթացքում 1264 մարդ է տուգանվել

Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիշեցնելով, որ պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։ Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի տարածումըկանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Պահանջը խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է: Վարչական պատասխանատվություն է սահմանված նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր խախտում են դիմակի կրման կանոնը՝ այն է՝ քիթը և բերանը պարտադիր փակելու կարգը:

Հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ինչպես հստակեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշումն ընդունվել է հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть