Մայրաքաղաքի համար 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի համար 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

2016-11-16 18:25 , Общество, 950

Մայրաքաղաքի համար 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը` նոյեմբերի 16-ին, նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու «Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին ավելի ճանաչելի է դարձնում արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր: Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում այսուհետ ևս սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար:

Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը: Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի.

Лента

Рекомендуем посмотреть