«Որևէ հայտարարություն՝ ինչ մակարդակով էլ որ դա արվի, որևէ իրավական ուժ չունի». Ալվինա Գյուլումյանը ներկայացել էր աշխատանքի - RadioVan.fm

Онлайн

«Որևէ հայտարարություն՝ ինչ մակարդակով էլ որ դա արվի, որևէ իրավական ուժ չունի». Ալվինա Գյուլումյանը ներկայացել էր աշխատանքի

2020-06-26 18:35 , Политика, 109

«Որևէ հայտարարություն՝ ինչ մակարդակով էլ որ դա արվի, որևէ իրավական ուժ չունի». Ալվինա Գյուլումյանը ներկայացել էր աշխատանքի

«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի (ՍԴ) մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում, որով հաստատվում էտվյալ անձիլիազորությունների դադարման փաստը։Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- այսօր ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխատանքի ներկայացած ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, որի՝ որպես ՍԴ անդամի լիազորություններն այսօրվանից ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխությունների համաձայն համարվում են դադարեցված:

Հիշեցնենք՝ այսօր ուժի մեջ է մտել Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության շուրջ 5 տասյակ պատգամավորների հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ, կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Իշխանությունների մեկնաբանմամբ՝ դա վերաբերվում է բարձր դատարանի 9 դատավորներից 3-ին՝ Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, Ալվինա Գյուլումյանին, որը, որպես Սահմանադրական դատարանի անդամ, պաշտոնավարել է 1996-ից մինչև 2003 թվականները, ապա զբաղեցրել այլ պաշտոններ ու 2014-ի հոկտեմբերի 23-ին երդմամբ կրկին ստանձնել ՍԴ անդամ։

Լրագրողի դիտարկմանը, թե նա ասում է, որ 12 տարի և ավելի պաշտոնավարել է ընդմիջմամբ, մինչդեռ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ օրենքում դա հստակ կարգավորվում է ու տարածվում էնաև իր վրա՝Ալվինա Գյուլումյանն այսպես արձագանքեց.

«Օրենքում բերված ընդհանուր տևողության եզրույթը վերաբերում է սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք 17 տարի առաջվան: Հիմա թող գնան կենսագոյությունս պեղեն, կարող է դպրոցում էլ եմ սահմանադրական դատարանի անդամ եղել, դա էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավել ես եղել»:

Գյուլումյանը շեշտեց՝ այսօր եկել է աշխատանքի օրենքի ուժով: Նա չբացառեց, որ հենց այսօր էլ կարող է իրավական ակտ լինի, որով կարձանագրվի, որ անհատապես իր պաշտոնավարումը դադարեցված է, ինչը, նշեց ՍԴ դատավորը, նա կբողոքարկի, կամայական չի աշխատի:

«Ես ուզում եմ, որ համապատասխան ակտ լինի, քանի որ որևէ հայտարարություն, ինչ մակարդակով էլ, որ դա արվի՝ որևէ իրավական ուժ չունի»,-ընդգծեց Ալվինա Գյուլումյանը:

Նշենք՝ այսօր ևս ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շեշտել է.

«Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть