«Վիճակը նետված է». Շարմազանովը՝ ներկա վիճակի և ՀՀԿ-ի քայլերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Վիճակը նետված է». Շարմազանովը՝ ներկա վիճակի և ՀՀԿ-ի քայլերի մասին

2020-06-26 18:39 , Политика, 1016

«Վիճակը նետված է». Շարմազանովը՝ ներկա վիճակի և ՀՀԿ-ի քայլերի մասին

«Վիճակը նետված է՝ կամ պետք է անցնես ռուբիկոնը՝ կանգնես ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարություն կողքին, կամ՝ պետք է դառնաս ներկա ռեժիմի սպասարկու»,-դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և խորհրդարանական ըննդիմության կեցվածքի մասին:

Շարմազանովն ափսոսանքով նկատել է, որ «Լուսավոր Հայաստանը», չմիանալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարանում խորհրդարանական մեծամասնության կողմից հունիսի 22-ին ընդունած օրինագծի սահմանադրականությունը վիճարկող դիմումին, ընտրեց երկրորդ տարբերակը:

Իսկ, առհասարակ, ՀՀԿ-ականի խոսքով՝ երկու տարի շարունակ «ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի․ նիկոլիզմի ժամանակաշրջանում»:

Նա շեշտել է, որ այս օրերին բազմաթիվ ընդդիմադիր ուժեր ոչ միայն համերաշխության ու համախմբման կոչ են արել՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի, այլև՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կոնկրետ առաջարկների փաթեթներ են ներկայացրել:

«Հրանտ Բագրատյան, Արմեն Գևորգյան, Վաչե Գաբրիելյան, «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, «Լույս հիմնադրամ», Դաշնակցություն. Մենք բոլորս առաջարկություններ ենք ներկայացրել, ամիս ու կես, երկու ամիս շարունակ որևէ ակտիվ քաղաքական գործունեություն չենք ծավալել, բայց դրա փոխարեն ի՞նչ ենք ստացել»,-ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահը՝ ընդգծելով, որ իրենք օգտագործել և շարունակելու են օգտագործել իրենց թե´ միջազգային, թե´ ներքաղաքական կապերը, և թե´ ազդեցությունը, որպեսզի հանրության աչքերը բաց լինի:

«Այն, ինչ նրանք արեցին, սահմանադրական կարգի յուրացում էր»,-անդրադառնալով այսօր ուժի մեջ մտած Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության շուրջ 5 տասյակ պատգամավորների հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ, իսկ 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները կասեցվում են՝ ընդգծել է ՀՀԿ ներկայացուցիչը։

Նրա գնահատմամբ՝ սա երկարատև պայքար է ու պատրաքներ չունեն, որ այս ամենը վաղը, կամ հաջորդ օրը ավարտվելու է, կամ, որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնա մեկ ուրիշը գա՝ ամեն ինչ լավ է լինելու:

«Նիկոլ Փաշինյանից հետո եկող կառավարությունը և իշխանությունը պետք է լինեն ռոմանտիկներ, հայրենասերներ, քաղաքական ռոմանտիկներ, որովհետև ավերակների վրա գալ կառավարելը, գիտե՞ք՝ ինչ է։ Ինքն ավերել է ամեն ինչ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը շեշտելով՝ պետք է օգտագործեն բոլոր օրինական մեթոդները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть