«Նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման»․ Ռեստորանների Հայկական Միությունը՝ Արսեն Թորոսյանին - RadioVan.fm

Онлайн

«Նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման»․ Ռեստորանների Հայկական Միությունը՝ Արսեն Թորոսյանին

2020-06-29 15:41 , Общество, 296

«Նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման»․ Ռեստորանների Հայկական Միությունը՝ Արսեն Թորոսյանին

Ռեստորանների Հայկական Միությունն արձագանքելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ սրճարան-ռեստորանային այցելությունները դադարեցնելու քաղաքացիներին ուղղված կոչին՝ հայտարարություն է տարածել՝ որակելով այն «մահվան դատավճիռ»։

Ռեստորանների Հայկական Միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։

Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։

Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է։

Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ»։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքյան գրառմամբ նշելով, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն՝ քաղաքացիներին հորդորել էր սահմանափակել ոչ կենսական շփումները, դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։

«Դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»,-շեշտել էր նախարարը։

Նշենք՝ հանրային սննդի ոլորտի գործուներությունը, որը կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված երկրում գործող արտակարգ դրության պայմաններում դադարեցվել էր մարտի 16-ից, վերսկսվեց մայիսի 4-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть