Հուլիսի 1-ից մեքենաների գրանցման-հաշվառվման նոր կարգեր են գործելու - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 1-ից մեքենաների գրանցման-հաշվառվման նոր կարգեր են գործելու

2020-06-29 19:35 , Общество, 1129

Հուլիսի 1-ից մեքենաների գրանցման-հաշվառվման նոր կարգեր են գործելու

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները․ այդ մասին հիշեցնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։

Ըստ այդ փոփոխությունների՝

-ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի,

-բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի,

-պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք:

Лента

Рекомендуем посмотреть