415 նոր դեպք, 751 ապաքինված, մահվան 10+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

415 նոր դեպք, 751 ապաքինված, մահվան 10+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-30 17:32 , Общество, 1195

415 նոր դեպք, 751 ապաքինված, մահվան 10+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 415-ով՝ հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 25 542-ի, բուժվածներինը՝ 751-ով՝ դառնալով 14 048, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 443-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 904 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111 844 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть