Եվրամիության արտաքին սահմաններն այսօրվանից բաց են 15 երկրի, այդ թվում՝ Վրաստանի համար - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության արտաքին սահմաններն այսօրվանից բաց են 15 երկրի, այդ թվում՝ Վրաստանի համար

2020-07-01 17:31 , Политика, 1004

Եվրամիության արտաքին սահմաններն այսօրվանից բաց են 15 երկրի, այդ թվում՝ Վրաստանի համար

Եվրամիությունն այսօրվանից բացում է արտաքին սահմանները 15 պետությունների համար:

Դրանք այն երկրներ են, որոնք կորոնավիրուսի համաճարակի տարածման առումով համարվել են առավել անվտանգ։

Ինչպես տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքից՝ ցանկում ներառված են հետևյալ երկրները.

  • Ալժիր,
  • Ավստրալիա,
  • Կանադա,
  • Վրաստան,
  • Ճապոնիա,
  • Մոնտենեգրո,
  • Մարոկո,
  • Նոր Զելանդիա,
  • Ռուանդա,
  • Սերբիա,
  • Հարավային Կորեա,
  • Թայլանդ,
  • Թունիս,
  • Ուրուգվայ,
  • Չինաստան ՝ ենթակա է փոխադարձության հաստատման։

Ցանկը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները. Համաճարակային իրավիճակը և կորոնավիրուսի տարածումը զսպող միջոցները, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորությունը, տնտեսական և սոցիալական նկատառումները:

Նշվում է, որ կախված այս կամ այն երկրի համաճարակային իրավիճակից՝ նշյալ ցանկը կթարմացվի յուրաքանչյուր 14 օրը մեկ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով Եվրամիության արտաքին սահմանները փակվել էին մարտի 18-ից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть