Նախագահականում քննարկվել է Ծիծառնակաբերդի տարածքում համազգային այգի հիմնելու հնարավորությունները - RadioVan.fm

Онлайн

Նախագահականում քննարկվել է Ծիծառնակաբերդի տարածքում համազգային այգի հիմնելու հնարավորությունները

2020-07-01 18:43 , Политика, 146

Նախագահականում քննարկվել է Ծիծառնակաբերդի տարածքում համազգային այգի հիմնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու՝ նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը և այն իրականացնելու հնարավորություններին: «Զրուցակիցները կարևորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարևոր գաղափարի կյանքի կոչմանը»,-ասված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть