ԱՀԿ-ն և ԵՄ-ն 75 րոպեի ընթացքում կորոնավիրուսը ճշգրիտ ախտորոշող 10 000 թեստ են ուղարկել Հայաստան - RadioVan.fm

Онлайн

ԱՀԿ-ն և ԵՄ-ն 75 րոպեի ընթացքում կորոնավիրուսը ճշգրիտ ախտորոշող 10 000 թեստ են ուղարկել Հայաստան

2020-07-01 20:46 , Политика, 933

ԱՀԿ-ն և ԵՄ-ն 75 րոպեի ընթացքում կորոնավիրուսը ճշգրիտ ախտորոշող 10 000 թեստ են ուղարկել Հայաստան

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումն ընդլայնելուն աջակցելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմիցԵվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել ախտորոշման 10 000 թեստ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեստերն արդեն Երևանում են:

«Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների»,-նշում են նախարարությունից՝ տեղեկացնելով, որ ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Նշվում է, որ թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Ընդհանուր տեղեկություն

Նոր կորոնավիրուսային համավարակով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վարակի դեմ պայքարում: Հակահամաճարակային արձագանքմանըաջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստանէ ժամանել փորձագետների խումբ:

Թեստերի նվիրատվությունը նոր կորոնավիրուսային համավարակին ԵՄ արձագանքման մի մասն է։ Վիրուսից ներկայում տուժել է ավելի քան 188 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին:

Ֆինանսավորումը կուղղվի առաջին հերթին անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքողների և հիվանդների համար խիստկարևոր պարագաներիձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում աջակցությունը կուղղվի երկրի կարողությունների զարգացմանը՝ արձագանքելու առողջապահական արտակարգ իրավիճակներին։

Лента

Рекомендуем посмотреть