593 նոր դեպք, 473 ապաքինված, մահվան 6+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

593 նոր դեպք, 473 ապաքինված, մահվան 6+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-02 14:33 , Общество, 1305

593 նոր դեպք, 473 ապաքինված, մահվան 6+4 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 593-ով՝ հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 26 658-ի, բուժվածներինը՝ 473-ով՝ դառնալով 15 036, արձանագրվել է մահվան ևս 6 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 459-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Ինչ վերաբերվում էնո 6 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 010 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115 765 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть