Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 125 է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 125 է

2020-07-02 14:35 , Общество, 1044

Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 125 է

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ:

Արցախի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:

Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կորանավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 125-ի, որից 101-ը առողջացած, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Արցախում մեկուսացված է 70, փաստացի բուժում է ստանում 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:

Лента

Рекомендуем посмотреть