Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու օրինագծի ընդունումից հետո բանակին ավելի շատ եմ օգնելու: ԱԺ–ում այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Մեր էրեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»,-ասաց նա:
Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով բանակում չարաշահումների և թալանի վերաբերյալ հարցերին նշեց, որ ինքն այդ գործերի հետ կապ չունի և իրեն չէ, որ պետք է հարցը տրվի:«Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ո՛չ գիտեմ` թալանել են, ո՛չ գիտեմ` չեն թալանել»: Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել մենաշնորհների վերաբերյալ հարցերին: «Վերջացրո՛ւ, արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»,- լրագրողին ասաց պատգամավորը։