Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂ ՊՆ

2016-11-18 23:55 , Общество, 961

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂ ՊՆ

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը նաև նշում է, որ շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում., — ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть