ՀՀ կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 233,365.0 հազ. դրամ հատկացրեց ՊԵԿ-ին՝ ազգությամբ հայ Սիրիայի քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները հոգալու համար:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ նպատակը պատերազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմաթիվ սիրիահայերին աջակցություն ցուցաբերելն է: