Հոլանդական ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը - RadioVan.fm

Онлайн

Հոլանդական ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը

2020-07-03 23:01 , Общество, 1120

Հոլանդական ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը

Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը ArchiDutch, ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով այսօր մարզպետ Անդրեյ և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում են անցկացրել ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ:

Ողջունելով նրանց՝ մարզպետը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռքբերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ Նովայի անվան զբոսայգին:

Տեղեկացվում է, որ այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինություններ, մայթեր, ծառեր) տեղադիրքի որոշման/տեղորոշման աշխատանքներ: Այժմ, հարցն առավել առարկայական քննարկելու համար զբոսայգուն 3D մոդելավորմամբ նախագծի պատրաստման անհրաժեշտություն է առաջացել:

Հարցի վերաբերյալ կհավաքագրվի նաև վանաձորցիների կարծիքը, որոնք կհամադրվեն մարզպետարանի կողմից պատրաստվելիք առաջարկությունների փաթեթի հետ և կներկայացվեն ընկերությանը:

Лента

Рекомендуем посмотреть