Պայմանագրային զինծառայողի դի է հայտանաբերվել - RadioVan.fm

Онлайн

Պայմանագրային զինծառայողի դի է հայտանաբերվել

2016-11-18 22:55 , Общество, 711

Պայմանագրային զինծառայողի դի է հայտանաբերվել

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Կոմիտեի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է.

«2016թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Лента

Рекомендуем посмотреть