«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների - RadioVan.fm

Онлайн

«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների

2020-07-06 14:36 , Общество, 1231

«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների

«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». այս կոչն արտացոլող լուսանկարներով Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում արշավ են սկսել։

Սև ու սպիտակ լուսանկարներում հրատարակչությունների աշխատակիցները, խմբագիրները, գրողները, թարգմանիչներն, ինչպես նաև ընթերցողներն են՝ ձեռքներին կարմիր ներկված գրքեր։

«Հայաստանում աննախադեպ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տարածումների տեսքով։ Հայաստանի մի շարք առաջատար հրատարակչություններ մայիսից սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ, որի նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով»,-նախաձեռնությունից մանրամասներ է ներկայացնում նախաձեռնության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը՝ հավելելով, որ լուսանկարների հրապարակման համար ընտրվել է խորհրդանշական օր՝ հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օրը՝ նպատակ ունենալով սահմանել «հրատարակչական ոլորտի սահմանադրությունը», որի առաջնային դրույթն է դառնում պայքարն ընդդեմ անօրինական տարածումների։

Նշվում է, որ նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Արմավ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։

Лента

Рекомендуем посмотреть