ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում է անցկացվել: Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավվել են Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ խաղն ընթացել է անզիջում պայքարում՝ ավարտվելով 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով: Իսկ օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերեն են հանձնել երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին:
Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության.