ՀՀ-ում ժամկետանց անձնագրերը մինչև արտակարգ դրության ավարտը վավեր կհամարվեն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ժամկետանց անձնագրերը մինչև արտակարգ դրության ավարտը վավեր կհամարվեն

2020-07-07 15:05 , Общество, 215

ՀՀ-ում ժամկետանց անձնագրերը մինչև արտակարգ դրության ավարտը վավեր կհամարվեն

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։

Այդ մասին քաղաքացիներին իրազեկում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես հստակեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Հավելենք նաև, որ կառավարությունը դիտարկում է հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть