Վաղը Արշակունյաց փողոցում շենք է պայթեցվելու․ մարդկանց և մեքենաների տեղաշարժը կսահմանափակվի - RadioVan.fm

Онлайн

Վաղը Արշակունյաց փողոցում շենք է պայթեցվելու․ մարդկանց և մեքենաների տեղաշարժը կսահմանափակվի

2020-07-07 15:08 , Общество, 1298

Վաղը Արշակունյաց փողոցում շենք է պայթեցվելու․ մարդկանց և մեքենաների տեղաշարժը կսահմանափակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։

«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սևանի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,-տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ նշելով, որ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։

Лента

Рекомендуем посмотреть