Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը՝ կասկածի տակ․ The Lancet - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը՝ կասկածի տակ․ The Lancet

2020-07-07 19:03 , Медицина, здоровье, 1622

Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը՝ կասկածի տակ․ The Lancet

Նոր կորոնավիրուսի՝ COVID-19 համաճարակից առավել տուժած եվրոպական երկրներից մեկում՝ Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։

Հետազոտությունը, որը հրապարակված է հեղինակավոր Lancet պարբերականում, փաստում է, որ Իսպանիայում ս․թ․ ապրիլի 27-ից մինչև 2020 թ. մայիսի 11-ը 61 075 բնակչի շրջանակում անցկացված հետազոտության արդյուքում նոր տիպի կորոնավիրուսի դեմ միայն 5%-ի մոտ է հակամարմիններ ձևավորվել, ինչը նշանակում է, որ 95%-ը դեռ ընկալունակ է և կարող է վարակվել։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով Իսպանիայում իրականացված հետազոտության արդյունքներին՝ նշել է, որ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար «անհրաժեշտ է 70-90% իմունիտետ»։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն գրանցվել։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է նախարար Թորոսյանը՝ շեշտելով, որ դա դեռ երաշխիք չէ, որ այդպիսիք չեն կարող լինել։ Նախարարը նկատել է, որ այժմ աշխարհում շարունակվում է իմունիտետի վերաբերյալ բանավեճը, ու դեռ հաստատված տեղեկություններ չկան, թե կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը որքա՞ն ժամանակով է ձեռք բերվում։ Նա որպես օրինակ նշել է սեզոնային գրիպն ու այլ շնչառական հիվանդություններ, որոնց դեպքում իմունիտետը երկարաժամկետ չի լինում։

Թորոսյանի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть