Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 141 է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 141 է

2020-07-08 13:00 , Общество, 962

Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է արձանագրվել. ընդհանուր թիվը 141 է

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Եւս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ։ Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք՝ առայսօր հաստատված դեպքերի քանակը հասցնելով 141-ի, որից 112-ը՝ ապաքինված։

Հայկական երկրորդ հանրապետությունում նոր կորոնավիրուսից (Covid-19) մահվան ելքեր չեն արձանագրվել, այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2437 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть