Վաղվանից հանրային բաց տարածքներում որոշ խմբի անձինք կարող են դիմակ չկրել - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից հանրային բաց տարածքներում որոշ խմբի անձինք կարող են դիմակ չկրել

2020-07-08 15:55 , Общество, 1017

Վաղվանից հանրային բաց տարածքներում որոշ խմբի անձինք կարող են դիմակ չկրել

Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը լրացում է կատարել 2020 թվականի մայիսի 3-Ի N 63 որոշման մեջ։

Նոր որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Դիմակի կրման կաննոնները խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть