«Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկը»․ ՀԲՃ - RadioVan.fm

Онлайн

«Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկը»․ ՀԲՃ

2020-07-08 16:55 , Общество, 1156

«Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկը»․ ՀԲՃ

Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ Հայկական բնապահպանական ճակատից (ՀԲՃ) փոխանցում են, որ ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։

«Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015թ-ից հանքը լքելը։

Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։

Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են»,-ասված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան հրապարակման մեջ, որւմ կից ներկայացված են նաև երևույթը փաստող լուսանկարներ։

«Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր»,-ընդգծում են ՀԲՃ-ից։

Նշվում է, որ թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ։

Ավելի մանրամասն՝ տեղեկացեք այս հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть