«Այս երկրի մեջ մեր ներքին, որ ես եմ, դու ես, դու սև ես, ես սպիտակ եմ՝ մարդկանց մեջ անվստահություն է ստեղծում»․ՀՅԴ «Հայրենադարձների» հանձնախմբի անդամը՝ սփյուռքահայերի մտահոգությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Այս երկրի մեջ մեր ներքին, որ ես եմ, դու ես, դու սև ես, ես սպիտակ եմ՝ մարդկանց մեջ անվստահություն է ստեղծում»․ՀՅԴ «Հայրենադարձների» հանձնախմբի անդամը՝ սփյուռքահայերի մտահոգությունների մասին

2020-07-08 17:42 , Политика, 1069

«Այս երկրի մեջ մեր ներքին, որ ես եմ, դու ես, դու սև ես, ես սպիտակ եմ՝ մարդկանց մեջ անվստահություն է ստեղծում»․ՀՅԴ «Հայրենադարձների» հանձնախմբի անդամը՝ սփյուռքահայերի մտահոգությունների մասին

Հայրենադարձների հարցով պետական պաշտոնյաները պատասխան տալու պատասխանատվություն չեն ստանձնում, ԵԱՏՄ-ի օրենքների տրցակն են տալիս, որը նրանց խնդիրներին արձանք չէ։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող Ժիրայր Պյոճեքյանը՝ նշելով, որ հայրենադարձությունը հասկանալի օրենքներով պետք է կազմակերպել, ինչը չի արվում։

«Այս երկրի մեջ մեր ներքին, որ ես եմ, դու ես, դու սև ես, ես սպիտակ եմ՝ մարդկանց մեջ անվստահություն է ստեղծում։ Լավ, ինչու՞ չի միավորվում, եկեք միավորված երկիրը փրկենք, մեկը չի կարող ամեն ինչ անել»,-իր հերթին նշեց գրասենյակի համակարգողներներից Սիմոն Գաֆալյանը։

Գրասենյակի համակարգողները մտահոգություն հայտնեցին հայրենադարձության խթանման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերի բացակայության վերաբերյալ։ «Ռադիո Վան»-ի հարցին, թե չե՞ն տեսնում, արդյոք, դրական փոփոխություններ շուրջ մեկ տարի առաջ վարչապետի աշխատակազմում ստեղծված Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության մեջ՝ Ժիրայր Պյոճեքյանն ասաց․ «Որևէ իրական արդյունք չկա։ Եթե նախկին «Արի տուն» ծրագրի անունն ես փոխում ու շարունակում նույն ծրագիրը, դու բան չես փոխում ․․․ մենք անցնող մեկ տարին կորցրել ենք, որովհետև չտեսանք ոչ մի բան, որ եղավ, ոչ մի հայեցակարգի մշակում, սփյուռքի քարտեզագրում և այլն»։

«Հայրենադարձների» հանձնախմբի համակարգողները խոսեցին նաև նախորդ մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված ծրագրերի մասին, որոնց շրջանակում հայրենադարձների հետ տարբեր հավաքներ են անցկացրել՝ բժշկական, իրավաբանական, կրթական, փաստաթղթային և այլ թեմաներով։ Բարերարի միջոցով իրականացրել են Շուշիում վերաբնակություն հաստատող 5 ընտանիքների 5 տարվա բնակարանի ապահովման ծրագիրը, համավարակի ընթացքում շուրջ 220 ընտանքի պարենային օգնություն են տրամադրել։

Մանրամասները՝ տեսնյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть