Մահվան 14+6 դեպք, ամենաերիտասարդը՝ 52-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Մահվան 14+6 դեպք, ամենաերիտասարդը՝ 52-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-09 14:01 , Общество, 1155

Մահվան 14+6 դեպք, ամենաերիտասարդը՝ 52-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 526-ով՝ հուլիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 30 346-ի, բուժվածներինը՝ 573-ով՝ դառնալով դառնալով 18 000, արձանագրվել է մահվան ևս 14 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 535-ի։ Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Ինչ վերաբերվում է 14 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․

«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 641 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1995 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 129 166-ի:

Лента

Рекомендуем посмотреть